«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Իշխանությանը հաջողվել է քաղաքականությունը իջեցնել դեղին մամուլի մակարդակի

Իշխանությանը հաջողվել է քաղաքականությունը իջեցնել դեղին մամուլի մակարդակի
22.08.2023 | 07:50

Հայաստանում արտադրվող միակ քաղաքական պրոդուկտը հիասթափությունն է: Հիասթափություն արտադրում և դրանով իրենց սոցիալ-քաղաքական բազային պահում և կերակրում են թե՛ իշխանական, և թե՛ հակաիշխանական ֆրոնտները: Խնդիրն այն չէ, որ հիասթափության առիթ կամ պատճառ չկա, կա՝ ինչքան ուզես, խնդիրն այն է, որ դա անելը ո՛չ իշխանության, և ո՛չ էլ հակաիշխանության բուն ֆունկցիոնալը չէ, այլ ուղիղ դրա հակառակը՝ հույսի, լույսի, ծրագրերի, հնարավորությունների և լուծումների առաջարկը, հավատի ներշնչումն ու, կոպիտ ասած, դրա վաճառքը:

P.S. Իշխանությանը հաջողվել է ստեղծել մի ծուղակ և խաղի կանոն՝ քաղաքականությունը հասցնել դեղին մամուլի մակարդակի ու դրա մեջ ներքաշել ողջ քաղաքական պալիտրային՝ ստիպելով, որ բոլորը դեղնեն: Դեղնել են: Այս ծուղակից արագ դուրս դրեք ձեզ և սթափ զբաղվեք քաղաքականությամբ, եթե ունեք դրա բազմաշերտության ընկալման ունակություն, հակառակ դեպքում, դեղնելու եք շատ արագ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ